10 հուլիսի 2011 - 18:06 AMT
Պետրոս Էֆթիմիուն վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում

Պետրոս Էֆթիմիուն վերընտրվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Այդ մասին որոշումն ընդունվել է կիրակի օրը Բելգրադում տեղի ունեցող ԽՎ 20-րդ նստաշրջանում:

«ԽՎ ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետի ընթացքում ես մտադիր եմ շարունակել և ընդլայնել ԵԱՀԿ արդյունավետության ավելացմանն ուղղված աշխատանքը: Մենք զարգացնելու ենք երկխոսությունը պետությունների խորհրդարաննների և այլ ժողովրդավարական ինստիտուտների հետ»,- ասել է նա: