«Երկաթե դարպաս» վավերագրական ֆիլմը վեր է հանելու ազնիվ ապրել ցանկացող արվեստագետին![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված է «Երկաթե դարպասներ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Էջմիածնում ապրող հայ գեղանկարիչ Ապրեսիկ Ալոյանի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Արմեն Խաչատրյանը: Ալոյանի նկարները գտնվում են Իտալիայի և այլ եվրոպական երկրների պատկերասրահներում, սակայն նա ապրում է հայաստանյան դժվար պայմաններում: «Ֆիլմում ցույց է տրվում ազնիվ ապրելակերպ, ճանապարհ: Ֆիլմի կերպարը մեր երկրի կերպարն է, ով չգիտի՝ ուր է գնում: Նրան որինչ պետք չէ, նա միայն ուզում է ազնիվ ապրել», - ասաց ռեժիսորը: Նա ապրում է գործարանում, որովհետև վաճառել էր իր տունը նորը գնելու համար, և ինֆլիացիայի արդյունքում գումարը արժեզրկվել է: Նա այդ գումարով կարողացել է գնել միայն մի քանի տուփ ծխախոտ: Նա ասում է, որ դուրս գալով, մարդ չի տեսնում: «Մեր երկրում ազնիվ աշխատանքով արվեստագետը չի կարող ապրել», ասաց Խաչատրյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |