Orange-ը խթանում է ընթերցանությունը «Orange գրքի մրցանակ 2011» մրցույթի մեկնարկով

Orange-ը խթանում է ընթերցանությունը «Orange գրքի մրցանակ 2011» մրցույթի մեկնարկով

PanARMENIAN.Net - Այսօր Orange Armenia ընկերությունը հայտարարեց «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի մեկնարկի մասին՝ «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ։ Այս նախաձեռնությամբ Orange-ը պատրաստվում է նշել 2012թ. Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու իրադարձությունը։

Orange ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասաց, որ մրցույթն ունի մի քանի նպատակ. «Մրցույթի նպատակն է Հայաստանում ժամանակակից գրականության խթանումը և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խրախուսումը։ Քանի որ այս բնագավառը Հայաստանում օժանդակության կարիք ունի, այսպես մենք օգնում են գրողներին իրենց ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը։ Ինչպես նաև այս մրցույթի միջոցով կխթանենք էլեկտրոնային գրքերի ընթերցանությունը»։

Ինչպես նշեց Բրունո Դյութուան, «Orange գրքի մրցանակ» մրցույթն անցկացվում է նաև Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում՝ տեղի Orange-ի կողմից։

«Orange գրքի մրցանակ 2011» մրցույթի շրջանակներում մի շարք գրախանութներում կանցկացվի գրքերի ընթերցանություն՝ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր տարբերակով։

Ժյուրին կազմված է լինելու գրականագետներից, ուսանողներից, փիլիսոփաներից և անգամ ճարտարապետներից։ Ինչպես նշեց «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը, ժյուրիում պրոֆեսիոնալ գրողներ չեն լինելու։

Հոկտեմբերի 7-ին ժյուրին կհայտարարի յուրաքանչյուր ժանրում ընտրված 4 ստեղծագործությունները, իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 11-ին։

Որպես մրցանակ՝ հաղթողների ստեղծագործությունները կհրատարակվեն առանձին գրքով՝ 500 նմուշ տպաքանակով։ Մկրտիչ Մաթևոսյանի խոսքով, յուրաքանչյուր գրողի երազանքն է հրատարակված գիրք ունենալ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը ներկայացնել հայերեն լեզվով գրված գործ 4 ժանրում՝ պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ կամ սցենար և դրանց համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով և ուղարկել orangebookprize@orangearmenia.am էլ.փոստին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---