Այսօր «Ոսկե ծիրանի» շրջանակներում բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը![]() 11 հուլիսի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին «Ոսկե Ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը (ՀԹԿՊ): ՀԹԿՊ-ի 9-րդ աշխատանքային հանդիպումը (workshop), որն ուղված է Վավերագրական ֆիլմերի աջակցությանը, տեղի ունեցավ Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ապրիլի 11-13-ը Ստամբուլի Սեզայիրի ժողովների դահլիճում: «Մեզ համար կարևոր է ներկայացնել և պատկերացում կազմել մեկս մյուսիս մասին», - բացմանն ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Այս տարի ընտրվել են հետևյալ նախագծերը` Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» (Հայաստան, Լիբանան), Արթուր Բախտամյանի «Ճանապարհորդություն Նոր տարվա նախօրյակին» (Հայաստան), «Ներս եկեք –ներսի կողմից»` Տիգրան Պասկեվիչյան (Հայաստան), «Ռոքի ճակատամարտ, ռոքի խաղաղություն»` Հասմիկ Հովհաննիսյան և Այշեգուլ Քարաքույու (Հայաստան –Թուրքիա), «Բիթլիսից Ամերիկա»` Լուսին Դինք (Թուրքիա), «Դերսիմի հեքիմ Լոքմանը»` Վելի Քահրաման (Թուրքիա), «Հրանտից հետո»` Էգե Էդեներ (Թուրքիա) և «Ռադիո Երևան»` Էյլեմ Քաֆտան, (Թուրքիա): Հայկական կինոնախագծերի հեղինակները հրավիրվել էին Ստամբուլ`մասնակցելու աշխատանքային հանդիպմանը: Ստամբուլյան Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ պրեզենտացիաներ, գործնական ուսումնասիրություններ, նախագծերի ներկայացումներ և կինոդիտումներ: «Հետաքրքրությունը կինոպլատֆորմի նկատմամբ մեծ էր: Այն բարձր գնահատվեց հանրաճանաչ ռեժիսորների, փառատոնների և համարտադրության ֆորումների ներկայացուցիչների կողմից: ՀԹԿՊ-ի բոլոր ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե Ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: ՀԹԿՊ-ի նկարահանված ֆիլմերը կընդգրկվեն տարածաշրջանային և համաշխարհային տարբեր միջոցառումներում»,- : ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |