Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկում

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանվել է ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր գործընթաց: Համաձայն նոր կարգի ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարումներն այսուհետև կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան բանկում և տեղում ստանալ տեխնիկական զննության կտրոնը:

Տրանսպորտային միջոցների սեփականատերերը տեխնիկական զննության հետ կապված վճարումներ կատարելիս պետք է առաջնորդվեն հետևյալ կարգով. սեփականատերը (կամ սեփականատիրոջ ներկայացուցիչը) այցելելով մեքենայի մշտական հաշվառման վայրի տեղական ինքնակառավարման մարմին (թաղապետարան, գյուղապետարան և այլն)` ստանում է տվյալ տրանսպորտային միջոցի գծով գույքահարկի պարտքի չափի մասին համապատասխան տեղեկանք, այնուհետև, ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով` գույքահարկի չափի մասին տեղեկանքը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, վճարողի անձնագիրը, իրականացնում է տեխնիկական զննության հետևյալ վճարումներ` պետական տուրք – ֆիքսված 2.500 ՀՀ դրամ, տեխ. զննություն անցնելու ծառայության վճար – ֆիքսված 5.500 ՀՀ դրամ, բնապահպանության վճար – կախված մեքենայի տվյալներից, գույքահարկ–կրկին կախված մեքենայի տվյալներից։

Վճարման պահին բանկը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (կամ սեփականատիրոջ ներկայացուցչին) տրամադրում է տեխնիկական զննության կտրոնը` բաղկացած 2 մասերից, որոնցից մեկը քաղաքացին պետք է փակցնի մեքենայի դիմապակուն, իսկ երկրորդ մասը` ներկայացնի տեխնիկական զննության կայան` տեխնիկական զննություն անցնելու նպատակով։ Տեխնիկական զննության վճարների կատարման և կտրոնների ստացման գործընթացը բանկում տևում է ընդամենը 5-10 րոպե։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---