Վատիկանի արխիվի փաստաթղթերը կցնցեն քրիստոնյա աշխարհը և լրջորեն կհարվածեն ժխտողականությանը

Վատիկանի արխիվի փաստաթղթերը կցնցեն քրիստոնյա աշխարհը և լրջորեն կհարվածեն ժխտողականությանը

PanARMENIAN.Net - Վատիկանի գաղտնի արխիվների բացումը բեկումնային կարող է դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Այդ մասին գրում է Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Վատիկանի արխիվներն ու հաջորդ հանգրվանները» հոդվածում: Ինչպես գրում է Քանդահարյանը, Վատիկանի արխիվների փաստաթղթերը հետաքրքրական են նաև ցեղասպանագետ գիտանկանների համար: «Այդ փաստաթղթերը հերթական անգամ լույս կսփռեն այն իրողության վրա, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստն անհերքելի է և ժամանակն է, որ հայկական կողմը կենտրոնացնի իր ուժերը և պայքարի հատուցման համար»,-գրում է Քանդահարյանը: Հոդվածի հեղինակը վստահ է, որ Վատիկանի արխիվի փաստաթղթերը կցնցեն քրիստոնյա աշխարհը և լրջորեն կհարվածեն ժխտողականությանը:

Քանդահարյանը նշում է, որ Վատիկանի արխիվներում պահվում են փաստաթղթեր, որոնք վկայում են հայ մանուկների նկատմամբ Թուրքիայի գործած ջարդերի մասին: Ըստ հեղինակի, այս փաստաթղթերի հրապարակումից հետո թուրքական կողմն այլևս չի կարողանա պնդել, թե 1915թ. իրադարձությունները զինյալ բախումների հետևանք են, որոնց արդյունքում տուժել են ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմերը:

Նախորդ շաբաթ իտալական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Վատիկանը գիրք կհրապարակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությամբ ու փաստաթղթերով: Արխիվի պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանոն հայտարարել է, որ երբ կարդում էր փաստաթղթերը կտտանքների մասին, որոնց ենթարկվել են հայերը Ցեղասպանության ընթացքում, նա ցավ ու սարսափ է ապրել: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատուն հայտարարել է, որ 2-3 տարուց այդ շրջանի փաստաթղթերը պատրաստ կլինեն հրապարակման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---