Ասադի կողմնակիցները ներխուժել են Դամասկոսում ԱՄՆ դեսպանատուն![]() 11 հուլիսի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցները երկուշաբթի օրը ներխուժել են Դամասկոսում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածք և փորձում են թափանցել Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություն, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը` մեջբերելով արտասահմանյան դիվանագետների վկայությունները: Ֆրանսիայի դեսպանատան մոտ բախում է տեղի ունեցել սիրիական իշխանությունների կողմնակիցների և պահակախմբի միջև, որը հրազենային զենք է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը «վճռական» բողոք է հայտնել Սիրիայի դեսպան Լամիկա Շաքուրին այն բանից հետո , երբ ֆրանսիացի դեսպանի այցի ընթացքում բողոքի զանգածային ակցիաներ են տեղի ունեցել Խամա քաղաքում: Անցյալ շաբաթ Խամա քաղաք է այցելել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Սիրիայի իշխանությունները նրա գործողությունները գնահատել են որպես «իրավիճակը խորացնելու փորձ», որը սպառնում է երկրի անվտանգությանը: Երկու դիվանագետներն էլ երկուշաբթի օրը կանչվել են Սիրիայի ԱԳՆ, որտեղ նրանց մեղադրել են «Սիրիայի ներքին գործերին բացահայտորեն միջամտելու մեջ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |