Ասադի կողմնակիցները ներխուժել են Դամասկոսում ԱՄՆ դեսպանատուն

Ասադի կողմնակիցները ներխուժել են Դամասկոսում ԱՄՆ դեսպանատուն

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցները երկուշաբթի օրը ներխուժել են Դամասկոսում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածք և փորձում են թափանցել Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություն, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը` մեջբերելով արտասահմանյան դիվանագետների վկայությունները: Ֆրանսիայի դեսպանատան մոտ բախում է տեղի ունեցել սիրիական իշխանությունների կողմնակիցների և պահակախմբի միջև, որը հրազենային զենք է կիրառել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը «վճռական» բողոք է հայտնել Սիրիայի դեսպան Լամիկա Շաքուրին այն բանից հետո , երբ ֆրանսիացի դեսպանի այցի ընթացքում բողոքի զանգածային ակցիաներ են տեղի ունեցել Խամա քաղաքում: Անցյալ շաբաթ Խամա քաղաք է այցելել ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Սիրիայի իշխանությունները նրա գործողությունները գնահատել են որպես «իրավիճակը խորացնելու փորձ», որը սպառնում է երկրի անվտանգությանը: Երկու դիվանագետներն էլ երկուշաբթի օրը կանչվել են Սիրիայի ԱԳՆ, որտեղ նրանց մեղադրել են «Սիրիայի ներքին գործերին բացահայտորեն միջամտելու մեջ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---