Ռուս քաղաքագետը խորհուրդ է տալիս չգերագնահատել Մոսկվայի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա

Ռուս քաղաքագետը խորհուրդ է տալիս չգերագնահատել Մոսկվայի ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում 2012թ. նախագահական ընտրությունների արդյունքը կրիտիկական կարևորություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի ջանքերի համար, գտնում է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ռեմիզովը: «Ես չէի գերագնահատի Մոսկվայի հնարավորությունները, քանի որ գլխավոր խնդիրը գոնե մոտավոր փոխզիջումային մոդելի բացակայությունն է»,-ասել է Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռեմիզովը: -Լրացուցիչ խթանները մեդիատորների կողմից իմաստ կունենային միայն այն դեպքում, եթե այդ մոդելը լիներ բանակցությունների սեղանին, սակայն, ըստ իս, նման մոդել գոյություն չունի, քանի որ կողմերի դիրքորոշումները միշտ հակադիր են լինում»:

Ըստ նրա, այդ առումով միջնորդությունը չի կարող շատ արդյունավետ լինել, գուցե միայն ռազմական գործողությունների վերսկսման կանխման առումով, սակայն ոչ իրավական լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների: «Ներկա պահին ես չեմ տեսնում ղարաբաղյան կարգավորման հեռանկարներ«»,-ասել է փորձագետը: Սակայն, ըստ նրա, Մոսկվան հետագայում ևս կշարունակի իր համար երկու բարեկամ երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հաշտեցմանն ուղղված ջանքերը: «Դա կախված չէ ներքաղաքական հանգամանքներից Ռուսաստանում, այդ թվում նաև առաջիկա նախագահական ընտրություններից: Գուցե Մեդվեդևը մի փոքր ավելի է շահագրգռված, որ միջնորդի իր դերը ընդունվի միջազգային հանրության կողմից, սակայն նրա նախագահությունը կրիտիկական կարևորություն չունի Մոսկվայի ջանքերի շարունակության համար»,-ասել է Ռեմիզովը:

Ըստ նրա, ավելի կարևոր է, որ Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ երկու պետությունների միջև պատերազմ չլինի, քանի որ դա մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի շատ շրջաններում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---