«Ոսկե ծիրան». Հակոբ Կուտսուզեանը իր «Հայ տարեգիրը» ֆիլմում հարցադրում է, թե ով է հայը

«Ոսկե ծիրան». Հակոբ Կուտսուզեանը իր «Հայ տարեգիրը» ֆիլմում հարցադրում է, թե ով է հայը

PanARMENIAN.Net - Ո՞վ է հայը, դա է իմ գլխավոր հարցը և իմ ֆիլմի հերոսը անընդհատ փնտրում է այդ պատասխանը: Այս մասին լրագրողներին Երևանում պատմել է «Հայ տարեգիրը» ֆիլմի ռեժիսոր Հակոբ Կուտսուզեանը: «Ամեն մի հայ բերում է իր տեսանկյունը: Իմ կարծիքով միայն մեկ պատասխան կա. այն մարդն է հայ, ով զգում է, որ նա հայ է»,- նշել է նա:

1991 թ. և Հայաստանի անկախությունը նոր սկզբի խթան դարձավ Կուտսուզեանի համար: Նա ստանձնեց իր կյանքի ամենակարևոր ոդիսականը` առնչվել նախնիների առասպելական երկրին` ի որոնումն սեփական արմատների: «Հայ տարագիրը» ճանապարհորդություն է Կուտսուզեանի հետ` Հայաստանի հետ առաջին հանդիպմանն ընդառաջ, իր մոռացված ու երբեմն էլ անտեսված ինքնության հետ վերջնականապես միավորվելու փնտրտուք:

Հակոբ Կուտսուզեանը ծնվել է 1949 թ-ին Կահիրեյում:Սփյուռքահայ կինոռեժիսոր, որին հատուկ է Հայաստանը, հայերին և հայկականությունն ուսումնասիրելու սերը: Մասնագիտական կյանքի մեծ մասը հեռուստածրագրերի թողարկմամբ ու նկարահանմամբ զբաղվելուց հետո որոշել է նվիրաբերվել հայկական ֆիլմերին: Սահմանափակ մ իջոցներով ֆինանսավորում է սեփական հայկական արտադրանքը գլխավոր հեռուստաալիքների համար: Ապրում և աշխատում է Թորոնթոյում (Կանադա): TVOntario TFO-ի համագործակցությամբ թողարկել և նկարահանել է մի քանի հեռուստաշարեր: Կուտսուզեանը նաև լուսանկարիչ է. նրա գործերը ցուցադրվել են Քվեբեկի ազգային գրադարանում, այնուհետև` շրջել զանազան հյուսիսամերիկյան պատկերասրահներով: Ներկայումս Կուտսուզեանն աշխատում է իր հայկական եռերգության վրա: «Հայ տարագիրը» դրա առաջին մասն է` տեսաինքնադիմանկար, որտեղ հեղինակը հետամուտ է իր ինքնությանը, մի թեմա, որը ոգեշնչել է նրան նկարահանել «Իմ որդին հայ պիտի լինի» ֆիլմը և դրա ֆրանսերեն տարբերակը:

6  12.07.11 - “Ոսկե ծիրան”. Սերժ Ավետիքյանի և Հակոբ Գուդսուզյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---