Սահակաշվիլիի մամլո քարտուղար. Կրոնական խմբերի մասին օրենքը չի լուծի վիճահարույց հայկական եկեղեցիների հարցը

PanARMENIAN.Net - Վրաստանի պետությունը երբեք այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կվնասեն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն: «Մենք բարձր ենք գնահատում պետության ու եկեղեցու միջև առկա հարաբերությունները»«-ասել է նա:

Կրոնական միավորումների մասին օրենքի ընդունումից հետո որոշակի լարվածություն է հաստատվել ՎՈՒԵ և Վրաստանի քաղաքական իշխանությունների միջև: Իլիա Երկրորդը դիմել էր նախագահ Սահակաշվիլիին օրենքի վրա վետո դնելու խնդրանքով: Սակայն, երբ պատրիարքն արեց այդ հայտարարությունը, օրենքն արդեն ուժի մեջ էր մտել: Պատրիարքը հայտարարեց, որ «վտանգավոր օրենքի» համար ողջ պատասխանատվությունը կրելու է նախագահ Սահակաշվիլին: Անդրադառնալով օրենքին՝ Մանջգալաձեն ասել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված էր դավանանքի ազատության սկզբունքով: «Օրենքը կապված չէ սեփականության կամ վիճելի հարցերի հետ»,-ասել է նա՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, թե իրավաբանական կարգավիճակի շնորհումը նոր ճանապարհ է հարթում հայկական եկեղեցիները վերադարձնելու հարցում նոր նկրտումների համար, գրում է Civil Gerogia-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---