Հայաստանի ընդերքը թալանողների հակառակորդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի մոտ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի է ունենալու բողոքի ակցիա` ուղղված հանրապետության ընդերքի ազգային հարստությունը յուրացնելու դեմ:

«Եկեք և արտահայտվեք ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին, ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը, ընդդեմ հանքարդյունաբերողների, որոնք ստանալով հսկայական եկամուտներ, արհամարհում են սոցիալական պատասխանատվության սկզբունքները, ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ»,- ասվում է ակցիայի կազմակերպիչների մամլո հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---