53  "Ոսկե Ծիրան" 8-րդ միջազգային կինոփառատոն

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կայանալու է Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կայանալու է Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայանալու է Ռոման Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ռեժիսորը այս տարի նշեց իր 70-ամյա հոբելյանը, ինչի առիթով էլ կայանում են այդ ցուցադրությունները:

«Հոբելյաններ նշել չեմ սիրում, քանի որ իմ գործընկերներից շատերը դժվար պայմաններում են ապրում, և դա ճիշտ չի լինի նրանց նկատմամբ», - ասաց Բալայանը:

Փառատոնում ներկայացվելու են նրա «Թռիչքներ երազում եվ արթմնի», «Կանխակալ լինենք մեր ընկերների հանդեպ»,«Համբույր», «Մատնիչը», «Մենավոր գայլը» (Բիրյուկ), «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում» և «Պահպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմերը:

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:

4  13.07.11 - "Ոսկե ծիրան". կինոռեժիսոր Ռոման Բալայանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---