Հայաստանը դարձել է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության անդամ

Հայաստանը դարձել է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության անդամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը հուլիսի 1-ից հանդիսանում է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության /ՕՏԻՖ/ լիիրավ անդամ: Հայաստանը ստացել է ձայնի և ՕՏԻՖ-ի մարմինների և մշտական աշխատանքային խմբերի բոլոր նիստերին մասնակցելու իրավունք: այաստանը միացել է Միջազգային երկաթուղային փոխադրումների կոնվենցիային /ԿՈՏԻՖ/ 2011 թ. ապրիլի 1-ին:

Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպութունը ստեղծվել է 1985 թ. մայիսի 1-ին: Կազմակերպության գործունեությունը կարգավորում է 1980 թ. մայիսի 9-ին ստորագրված ԿՈՏԻՖ-ը: Մինչ ՕՏԻՖ-ի կազմավորումը գործում էր Միջազգային երկաթուղային հաղորդակցության կենտրոնոկան բյուրոն, որը ստեղծվել էր 1893-ին:

ՕՏԻՖ-ի հիմնական նպատակն է հանդիսանում միջազգային երկաթուղային հաղորդակցության զարգացումը, կատարելագործումը և պարզեցումը:

ՕՏԻՖ-ի կողմից մշակված նորմերը կարգավորում են տրանսպորտային հաղորդակցությունը 250000 կմ երկարություն ունեցող երկաթուղային գծերում, ինչպես նաև բեռնա- և ուղևորափոխադրումները տրանսպորտի այլ միջոցներով:

Կազմակերպությունում Հայաստանի համար անդամակցության կարևորության մասին բազմիցս խոսել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Շևքետ Շայդուլինը: Գլխավոր տնօրենի կարծիքով, անդամակցությունը ՕՏԻՖ-ում, ինչպես նաև Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունում, անդամ-երկրների համար ստեղծում է ընդհանուր տրանսպորտային տարածք, թույլ է տալիս ընդհանուր ուժերով լուծել տարբեր տրանսպորտային ուղղություններին, միջանցքներին և սահմանային կետերին վերաբերվող խնդիրները, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---