Փորձագետ. ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության

Փորձագետ. ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ որպես կազմակերպություն իր վրա կոլեկտիվ պարտավորություն է վերցրել մարդու իրավունքները հարգելու հարցում, իսկ այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ է, լիովին ներառվում է մարդու իրավունքների ոլորտում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի հարցերով փորձագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի շահերի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքով, ելնելով այդ իրողություններից, ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության:

Նրա համոզմամբ, ԵԱՀԿ ՄԽ այսօրվա ձևաչափը կախվածության մեջ է դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անհրաժեշտ է այլ իրավական ատյան գտնել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները վերականգնելու համար: Անդրեաս Ղուկասյանն առաջարկել է լուծել ղարաբաղյան խնդիրը ԵԱՀԿ Իրավարար դատարանում, որտեղ կորոշեն ԼՂՀ անկախության հռչակման օրինականությունը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հայերի իրավունքներին, Ղուկասյանը հայտարարել է, որ նրանք 20 տարվա ընթացքում չեն տեսել հակամարտության լուծման ոչ մի տարբերակ, որը կբխեր նրանց իրավունքները վերականգնելու սկզբունքից: «Հենց այդ պատճառով Ադրբեջանի հայերը որոշել են ձևավորել տեղական ինքնակառավարման մարմիններ և հանդես գալ որպես առանձին և ինքնուրույն կողմ ղարաբաղյան հակամարտության մեջ»,- ասել է Ղուկասյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---