Բենիլյուքսի պետությունները ճանաչել են Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը

Բենիլյուքսի պետությունները ճանաչել են Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը

PanARMENIAN.Net - Բելգիան, Նիդերլանդներն ու Լյուքսեմբուրգը հայտարարել են, որ լիբիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ են ճանաչում Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը»,-ասել է Բելգիայի ԱԳ նախարար Սթիվեն Վանակերեն Բենգազիի պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Հանդիպմանը Լիբիայի ընդդիմությունը ներկայացնում էր Մահմուդ Ջիբրիլը, ակնկալվում է, որ նա օրվա ընթացքում խորհրդակցություններ կանցկացնի ԵՄ ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ:

Մուամար Քադաֆիի ռեժիմի ապօրինությունն ընդունել են արդեն ԵՄ բազում երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան: Նույնն են արել նաև որոշ արաբական և աֆրիկյան երկրներ, ինչպես նաև Թուրքիան ու Շվեյցարիան: Ռուսաստանը դեռ այդ քայլին չի դիմել, սակայն ապստամբներին ճանաչել է որպես «օրինական բանակցող»,-հայտնում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---