The Guardian-ի կինոքննադատը հանդիպեց հայ ուսանողների հետ

PanARMENIAN.Net - Այսօր՝ հուլիսի 13-ին, հայտնի բրիտանացի պատմաբան, կինոքննադատ Դերեք Մալքոլմը «Ոսկե ծիրան» երևանկան կինոփառատոնի շրջանակներում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար: Նա առավելապես անդրադարձավ աշխարհի ֆիլմարտադրության խնդիրներին: Ըստ նրա, հիմա ամբողջ աշխարհում, բացի ԱՄՆ-ից դժվար է ֆիլմ նկարել: Օրինակ բրիտանացի կինոռեժիսորները ցանկանում են իրենց երկրի թեմաներով ֆիլմ նկարեն, սակայն խնդիր են ունենում այն պրոպագանդելու համար:

Մալքոլմը խոսեց նաև ժամանակակից կինոքննադատության և այն թերթերում ընդգրկեու մասին: Ըստ նրա, հիմա թերթերում խնդիր է լավ քննադատություն գրելը կամ որակյալ ֆիլմ ներկայացնելը: «Եթե Լոնդոնում հայկական ֆիլմ ցուցադրվի, ապա միայն մի փոքր նյութ կտեղադրվի թերթում», - ասաց նա: Նա նաև հավելեց, որ ժամանակակից խմբագիրները որպես լրագրող նախընտրում են արագ գրող մարդու, քան կինոգետի, որովհետև նրանց հետաքրքրում է թերթի շրջանառությունը: Խոսելով հայկական ֆիլմերի մասին, Մալքոլմը գտնում է, որ դրանք երկար են: Նա խորհուրդ է տալիս երիտասարդ ռեժիսորներին նկարել 90 րոպեյից ոչ մեծ ֆիլմ:

Այն հարցին, թե ինչ կարծիք ունի կինոքննադատը Օսկարի մրցանակաբաշխության մասին, նա ասաց, որ ամենաշատը այդ մրցանակաբաշխության ժամանակ տուժում է օտարերկրյա ժապավենների անվանակարգը: «Երկրները ներկայացնում են ոչ թե իրենց լավագույն ֆիլմերը, այլ այն, ինչը համապատասխանում է հոլիվուդյան ստանդարտներին», - հավելեց կինոքննադատը:

Դերեք Մալքոմը 30 տարվա կինոքննադատ է, աշխատում է հռչակավոր The Guardian թերթում: Նա հրատարակել է «Ֆիլմերի դար» հոդվածաշարը, որտեղ ներառված են ամբողջ աշխարհի ֆիլմերի մասին քննադատություններ: 2003 թ-ին հրատարակել է «Ընտանեկան գաղտնիքներ» ինքնակենսագրական գիրքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---