Ռոման Բալայանը գտնում է, որ հայկական կինոյին որակյալ կատակերգություն է պակասում

Ռոման Բալայանը գտնում է, որ հայկական կինոյին որակյալ կատակերգություն է պակասում

PanARMENIAN.Net - Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը գտնում է, որ ժամանակակից հայկական կինոյին պակասում են որակյալ կատակերգությունները: Ինչպես նա նշեց PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում, հայերը ուրախ մարդիկ են և հումորիկ ֆիլմերի կարիք կա Հայաստանում: Ռեժիսորը գտնում է, որ հայ կինոարտադրողները շատ են տարված Հայոց ցեղասպանության թեմաներով ժապավեն նկարելու մոլուցքով:

Ռոման Բալայանը գտնվում է Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---