Հայաստան-Վրաստան ԷՀԳ շինարարության նոր սխեմայի արժեքը կավելանա 5 մլն դոլարով

Հայաստան-Վրաստան ԷՀԳ շինարարության նոր սխեմայի արժեքը կավելանա  5 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Հայաստանը և Իրանը կառուցում են բարձրավոլտ էլեկտրահաղորդումների գծեր, որոնց հզորությունը 400 կվ է և անհրաժեշտություն կա դրանք շարունակել Վրաստանում: Ինչպես նշել է հուլիսի 13-ին Երևանում մամլո ասուլիսում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, դա թույլ կտա հանրապետությանը մասնակցել էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներին անհրաժեշտ էներգիայով ապահովելու մեջ:

Նախարարի խոսքով, ի սկզբանե Հայաստանի և Վրաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ սխեմայի շուրջ: Բայց Վրաստանը, որը նույնպես սկսել է ակտիվ զարգացնել այդ հատվածը, առաջարկել է ավելի լավ տարբերակ և «մենք համաձայնվել ենք»:

«Այս դեպքում նախագծի արժեքն ավելանալու է 5.6 մլն դոլարով, բայց մենք ավելի լավ հնարավորություն կունենանք այդ սխեմայով արտահանել մշակված էներգիան դելի Վրաստան, այնուհետև` Թուրքիա և Ռուսաստան»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---