Տիգրան Սարգսյանը դիպլոմներ հանձնեց տնտեսագիտության ֆակուլտետի շուրջ 80 շրջանավարտների 13 հուլիսի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ ավարտական դիպլոմներ է հանձնել տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 80 շրջանավարտների: Կառավարության ղեկավարը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և նշել, որ համալսարանի մասին պատկերացումները առաջին հերթին շրջանավարտներն են ձևավորում: Դիպլոմների հանձման արարողությանը նախորդել է վարչապետի դասախոսությունը «Գլոբալ տնտեսության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները» թեմայով: «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը՝ մայր բուհում հանդես գալով դասախոսությամբ։ Այս փոխադարձ կապը թույլ է տալիս հասկանալ, թե մեր ուսանողներն ինչպես են ընկալում աշխարհում ընթացող տնտեսական զարգացումները»,-ներածական խոսքում նշել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի տնտեսությանը, կրթության հիմնախնդիրներին և այլն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |