Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը գլխավորում է Բենասկի միջազգայի մրցաշարի այղուսակը

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը գլխավորում է Բենասկի միջազգայի մրցաշարի այղուսակը

PanARMENIAN.Net - Իսպանական Բենասկ քաղաքում շարունակվում է շախմատի բաց մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 471 շախմատիստ, որոնցից 35 գրոսմայստերներ են:

7-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը սևերով խաղում միավորները կիսեց Ջուլիո Գրանդա Զունիգայի (Պերու) հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 6,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 8-րդ տուրում հայ շախմատիստը կխաղա չեխ Ջիրի Ստոչեկի հետ, որը երկրորդ տեղում է:

Կարեն Մովսիսյանը 5,5 միավորով 10-րդ տեղում է, իսկ Զավեն Անդրիասյանը նույնպես հավաքել է 5,5 միավոր և զբաղցենում է 23-րդ տեղը: Մրցաշարը կավարտվի հուլիսի 16-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---