Օբամա. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքմանը

Օբամա. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը ԱՄՆ-ում է գտնվում պաշտոնական այցով, հանդիպել է նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել Սերգեյ Լավրովին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքմանը, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Ենթադրվում է, որ Վաշինգտոն այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը ամերիկյան կողմին է ներկայացրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձի մանրամասները, որը նախորդ շաբաթ փոխանցվել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել ուղերձն ու պատասխան տալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---