«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել նաև Արցախում

«Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել նաև Արցախում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերը այժմ կարելի է ձեռք բերել նաև Արցախում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀԿԵ-ում, հՀանրապետության բնակիչների հարմարության համար Ստեփանակերտում բացվել է ՀԿԵ-ի տոմսերի վաճառքի առաջին գրասենյակը, որը գործում է Թումանյան, 95 հասցեով: Գրասենյակի հեռախոսներն են 97 20 20, 097 22 88 68:

Աշխատանքային օրերին գրասենյակը բաց է 9:00-19:00, իսկ շաբաթ օրերին՝ 9:00- 14:00:

Չնայած, որ գրասենյակը պաշտոնապես բացվել է միայն երեկ, Արցախի բնակիչները արդեն իսկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Արմենիա» գնացքի տոմսերի նկատմամբ: Արցախում վաճառքի համար հատկացված է 1000 տոմս, սակայն անհրաժեշտության դեպքում այս ծավալը կավելացվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---