Հենրիխ Մխիթարյան. «Մետալուրգի» հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ, քանի որ այնտեղ արել իմ առաջին քայլերը![]() 14 հուլիսի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա Դոնեցկի «Մետալուրգի» հետ: «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 2009-2010թթ. հանդես էր գալիս «Մետալուրգի» կազմում, ասել է, որ շարունակում է հետևել նախկին ակումբի ելույթներին:«Մետալուրգի» հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, քանի որ այնտեղ արել իմ առաջին լուրջ քայլերը ֆուտբոլում: Ակումբի մարզադաշտ ես երբեմն գնում եմ, երբ ազատ ժամանակ է լինում»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: Առաջնության առաջին տուրում «Շախտյորը» հաղթեց «Օբոլոնին» 4:0 հաշվով, որտեղ երրորդ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը: Իսկ «Մետալուրգին», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստներ, հաղթնակ բերեց Մարոկս Պիզելին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |