Գյուղատնտեսության նախարար. 2011-ին Հայաստանը կարտահանի 10 հազար տոննա ծիրան

Գյուղատնտեսության նախարար. 2011-ին Հայաստանը կարտահանի 10 հազար տոննա ծիրան

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 7 հազար տոննա ծիրան, Երևանում հուլիսի 15-ին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ծիրանի արտահանման գործընթացը շարունակվում է, և իմ նախնական հաշվարկներով, այս տարի կարտահանվի շուրջ 9-10 հազար տոննա ծիրան»,- հավելել է նա:

Բացի դրանից, նախարարի խոսքով, վերամշակող ընկերություններն արդեն մթերել են մինչև 2000 հազար տոննա ծիրան: «Դեռ 20 օրվա ընթացքում մթերման գործընթացը շարունակվելու է: Ակնհայտ է, որ այս տարի ծիրանի բերքը Հայաստանում նորմալ է: Մենք այս տարի ռեկորդային բերք չունենք, բայց վերջին մի քանի տարում կա միջինից մի քիչ բարձր բերք»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Այսօր Հայաստանում 1 կգ ծիրանը 500-600 դրամ է, իսկ վերամշակող ընկերությունները մթերում են 1 կգ 100 դրամով:

Ինչ վերաբերում է դեղձի ակնկալվող բերքին, ապա նախարարը հավաստիացրել է, որ այն շատ լավն է լինելու, իսկ նրա ծավալների մասին կարելի է դատել միայն աշնանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---