Հայ հոգեբաններն ահազանգում են. Հայաստանում աճում է ինքնասպանությունների թիվը

PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդ հոգեբաններ` Ծովինար Քարտաշյանը, Մարիամ Թալասյանը և Անի Ղարախանյանը, հանդիսանալով «Մեր Իրավունքների Սահմանները»

իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամներ, հայտնում են իրենց մտահոգությունը Հայաստանի Հանրապետությունում օրեցօր աճողինքնասպանությունների /սուիցիդ/ հիմնախնդրով:«Ակնհայտ է, որ այսօր ինքնասպանությունները երիտասարդացման միտում ունեն:Եթե նախկինում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ կատարողներըհասուն տարիքի ներկայացուցիչներ էին, ապա այսօր այդպիսի փորձ կատարողներիմեջ գերակշռում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Ի տարբերությունհասուն տարիքի ներկայացուցիչների, ովքեր ինքնասպանության դիմում ենհիմնականում սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, երիտասարդների դեպքում պատկերը փոխվում է. վերջիններս ավելի ընկալունակ են արտաքին անբարենպաստ ներգործությունների հանդեպ:Հասարակության մեջ առկա համամարդկային արժեքների ձևախեղումները,մասնավորապես` բարոյականության, արդարության, հավասարության մասինպատկերացումների աղճատումները, ինչպես նաև ազգային արժեքների անտեսումընպաստում են երիտասարդների հասարակությունից օտարանալուն:Մեր կարծիքով այս ամենին նպաստում են զանգվածային լրատվամիջոցները.հեռուստատեսությամբ հեռարձակվող բազմասերիանոց ֆիլմերը, հաղորդաշարերը, այդ թվում նաև լուրերով տպագիր, հեռուստատեսային և ինտերնետային/ մատուցվող ինքնասպանության դեպքերի լուսաբանումները և մեկնաբանությունները»,- ասվում է հոգեբանների հայտարարությունում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---