ԿԲ. Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի եղել աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում

ԿԲ. Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի եղել աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի մակրոտնտեսագետ, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի միջազգային տնտեսագիտության դասախոս, տնտեսագիտության ամբիոնի վարիչ Մարգարիտա Մամիկոնյանին զարմացրել է Forbes վերջին վարկանիշը, որը գտել է, որ Հայաստանի տնտեսությունը երկրորդն է աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում: Հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայ մասնագետը խոստովանել է, որ կրկին վերանայել է այլ առաջատար միջազգային կառույցների 20 վարկանիշները և համոզված է, որ այդ վարկանիշները չեն կիրառվում քաղաքական շահարկումների նպատակով:

«Հայաստանը երբեք վատագյուն երկրների թվում չի եղել, եղել է միջին մակարդակում: Ամենացածր վարկանիշը, որ ունենք, «Թրանսփերանսի ինթերնեյշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի մակարդակով է, որտեղ Հայատանը 178 երկրների ցանկում 123-126-րդ տեղերն է կիսում: Սա մեր երկրի ամենավատ ցուցանիշն է»,- նշել է Մամիկոնյանը:

Մասնագետը պարզաբանել է, որ սուվերեն վարկանիշը կապող օղակ է ներդրողի և ներդրում ստացող երկրի միջև: Սա մի կողմից օգնում է երկրին, որ մեր տնտեսվարող սուբյեկտները կարողանան ֆինանսական շուկաներում ձեռնտու պայմաններով, ավելի երկարաժամկետ հատվածի համար, ցածր տոկոսադրույքներով միջոցներ ներգրավել և նաև ճանաչելի դառնան միջազգային ֆինանսական շուկաներում, իսկ մյուս կողմից էլ ներդրողին վստահեցնում է, որ այդ երկրում ներդրումային բարենպաստ իրավիճակ է ստեղծված, և իրենք կարող են գնահատել իրենց ներդրումների արդյունավետությունը: Այսինքն` հստակ պատկերացնեն, թե ինչպիսի ներդրումային ռիսկ են կրելու այս կամ այն երկրում: Որքան բարձր է մակարդակը, այնքան ռիսկը ներդրողի համար ցածր է:

«Fitch-ի վարկանիշով, մենք ունենք BB-և այդ վարկանիշով այս պահին բարձր ենք Վրաստանից (B+), Ուկրաինայից (B): Արևելյան Եվրոպայի երկրներից, կրկին Fitch-ի վարկանիշով, Հայաստանը հավասար է Սերբիային: Բացի այդ, Fitch-ը սահմանել է սուվերեն վարկանիշի վերին սահմանաչափ: Դա այն առավելագույն չափն է, որ մեր տնտեսվարող սուբյեկտները, ընկերությունները` եթե ցանկանան վարկանշվել Fitch-ի կողմից, առավելագույնը կարող են հավակնել վարկանիշի այդ աստիճանին: Ահա այդ վարկանիշով` վերին սահմանաչափի վարկանիշով, Հայաստանը Սերբիայից բարձր է: Ներկա զարգացումների փուլում մենք բարձր ենք նաև Հունաստանից: Fitch-ի վարկանիշով ԱՊՀ երկրների շարքում մեզ գերազանցում են այն երեք երկրները, որոնք նավթ են արդյունահանում` Ադրբեջան, Ղազախստան և Ռուսաստան: Բայց սա մեկ այլ դաշտ է»,- ասել է Մարգարիտա Մամիկոնյանը:

Մասնագետի կարծիքով, Moody’s-ը, Fitch-ը ներդրողների համար կարևորագույն կազմակերպություններ են: Հետո արդեն նայում են ներդրումային դաշտ գնահատող կազմակերպություններին. Heritage Foundation, Freedom House, Համաշխարհային բանկի գորածարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշը` Doing Business-ը, Եվրոբանկի կառուցվածքային փոփոխությունների գնահատականը: Երկիրը հասկանալու, իրենց ներդրումների արդյունավետությունը հստակ պատկերացնելու համար ներդրողները նայում են միջազգային կառույցների գնահատականները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---