ԱԱ. Հայ շախմատիստները 1,5:0,5 հաշվով հաղթում են ամերիկացիներին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երկրորդ համարը՝ Սերգեյ Մովսիսյանը աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում հաղթել է Ալեքսանդր Օնիշչուկին ԱՄՆ-ի թիմից:

Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով կարողացավ հաղթել հակառակորդին արդեն 41-րդ քայլում:

Մինչ այդ Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսեց Յուրի Շուլմանի հետ և Հայաստանի հավաքականը դեռ առջևում է 1,5:0,5 հաշվով:

Վերջին երկու պարտիաները շարունակվում են: Գատա Կամսկին խաղում է Լևոն Արոնյանի, իսկ Յասեր Սեյրավանը՝ Գաբրիել Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---