Հայաստանը լրացուցիչ ֆինանսական աջակցություն է ակնկալում Գերմանիայի կառավարությունից

PanARMENIAN.Net - 2011թ. աշնանը Երևանում տեղի կունենա Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կհստակեցվեն Գերմանիայի կառավարությունից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար ներկայացված հայտերի արդյունքները: Այդ մասին հուլիսի 18-ին Երևանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ համապատասխան հայտեր գերմանական կողմի հետ փոխանակելուց հետո:

Նրա խոսքով, մասնավորապես, Գերմանիան կքննարկի գյուղատնտեսության վարկավորման համար Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ հայտը : «Գերմանական կողմը նման ծրագրերի իրականացման փորձ ունի և այսօր փորձագետները աշխատում են դրանք տեղայնացնելու վրա: Իսկ թե ինչ կտա տեղայնացման միջազգային փորձը Հայաստանին, ցույց կտա ժամանակը»-ասել է նա:

Քննարկման փուլում է նաև Green project 4,2 մլն եվրո արժողությամբ ծրագիրը բնապահպանության ոլորտում:

Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 3,443 մլրդ դոլար, որից գերմանական կողմը ՀՀ կառավարությանը տրամադրել է 96,2 մլն դոլար, իսկ ԿԲ-ին՝ 49,8 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---