Արազ Ազիմով. Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը «Եվրատեսիլ 2012»-ում

Արազ Ազիմով. Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը «Եվրատեսիլ 2012»-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է ասպահովել հայկական պատվիրակության անվտանգությունը «Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք մրցույթին ժամանել հայերը, դիվանագետը նշել է, որ դա «Եվրատեսիլի» անցկացման պայմաններից մեկն է. «Ասենք, երբ Բաքվում մամլո ասուլիսներ են տեղի ունենում, մյուս պատվիրակությունների հետ միասին դրանց մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Բաքվում մարդկանց չեն կրակում և ձեռք չեն տալիս: Բաքուն խաղաղ քաղաք է»,- ասել է Ազիմովը:

«Եվրատեսիլ 2012»-ը կայանալու է 2012-ի մայիսի 22-26-ը Ադրբեջանում:

Մայիսի 14-ին Դյուսելդորֆում ադրբեջանական Էլլա և Նիկի (Ell/Nikki) դուետը «Running Scared» երգով «Եվրատեսիլ 2011» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող դարձավ: Համերգի կանոնների համաձայն, հաջորդ Եվրատեսիլը տեղի կունենա հաղթողի երկրում, այս դեպքում` Բաքվում:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Էմմին, որը հանդես եկավ 4-րդ համարի տակ և ներկայացրեց «Boom-Boom» երգը (երաժշտություն` Apricota, խոսք` Սոսի Խանիկյան, գործիքավորում` Արա Թորոսյան): Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: Սակայն Էմմին չկարողացավ անցնել մրցույթի եզրափակիչ: Հարկ է նշել, որ ինքնին երգի ընտրությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ՝ ԴերՀովա - Հարութ Տեր-Հովակիմյան):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---