ՀԿԵ-ն Հայ երկաթուղայինի օրվա առթիվ հայտարարում է մանկական արվեստի մրցույթ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայ երկաթուղայինի օրվա առթիվ հայտարարում է մանկական արվեստի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան երեխաները: Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերում` «Նկար», «Գրական արվեստ» և «Նախագծում և մոդելավորում»: Բոլոր ներկայացվող աշխատանքները պետք է նվիրված լինեն երկաթուղային տրանսպորտին և երկաթուղայինների աշխատանքին:

Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայությունում, «Նկար» անվանակարգում մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ցանկացած տեխնիկայով կատարված աշխատանքներ` А4 ֆորմատից ոչ փոքր և А2 ֆորմատից ոչ մեծ: «Գրական արվեստ» անվանակարգում գնահատվելու են երկաթուղուն նվիրված բանաստեղծությունները, պատմությունները և բալլադները:

«Նախագծում և մոդելավորում» անվանակարգում քննարկվելու են երկաթուղային օբյեկտների նախագծերը: Բոլոր աշխատանքները և հայտերը անհրաժեշտ է ներկայացնել «ՀԿԵ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայություն՝ 0005, ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի պող., 50 հասցեով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---