Ի վիճակի՞ է Ադրբեջանը անցկացնելու «Եվրատեսիլ-2012»-ը, քննարկում են Ադրբեջանի ՀԿ-ները![]() 20 հուլիսի 2011 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ 9 ամիս ժամանակ կա «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին, սակայն արդեն ադրբեջանական մեդիան և ՀԿ-ները արդեն մտահոգված են այդ առիթով, գրում է kultura.az-ը, հղում կատարելով Contact.Az-ին: Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը ուշադրության է գրավում երկրում վերջին ժամանակներում լրագրողների հանդեպ կատարվող տհաճ միջադեպերը: Ապրիլին արտաքսվել են շվեդ լրագրողներ, հունիսին ծեծի են ենթարկվել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ, որոնցից մեկը կին էր: Ավելի ուշ երկիրը լքել է գերմանացի լրագրող, ում նեղել են Նախիջևանում: «Եվրատեսիլ-2012»-ի լուսաբանման թեման և տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների հարցը քննարկվել է Համակարգող խորհրդի նիստի ժամանակ, քանի որ ինֆորմացիայի անմատչելիությունը կարող է բացասական հետք թողնել գալիք իրադարձության վրա: Օտարերկրյա ԶԼՄ-ների ադրբեջանական դուետի հաղթանակը լուսաբանումը կրել է ստատիկ բնույթ և միայն արձանագրել է հաղթանակը: Լրատվամիջոցների չնչին մասը ներկայացրել է հաղթողների էությունները: Նյութերի երրորդ խումբը ներկայացրել է հաղթող երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, օրինակ բրիտանական The Guardian-ը: Այդ հետազոտություններն արել է Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: Ալիևը` ելնելով Դյուսելդորֆի փորձից, կասկածում է, որ «Եվրատեսիլ-2012»-ի հանդեպ օտարերկրյա ԶԼՄ-ները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն, նկատելով, որ երկրի ղեկավարության վերաբերմունքը օտարերկրյա լրագրողների նկատմամբ, նրանց Պերսոնա նոն-գրատա հայտարարելը բումերանգի էֆեկտ է ունենալու և նրանք եկող տարվա գարնանը կհիշեցնեն իրենց մասին: Հոդվածում նշվում է նաև բջջային և ինտերնետ կապերի վատ որակը, IREX կազմակերպության իրավաբանը հիշեցնում է երկրի վիզային ռեժիմի խստացման մասին և այլն: «Եվրատեսիլ 2012»-ի կազմկոմիտեի համար այժմ մշակվում են առաջարկների փաթեթներ, մինչ այդ, «Մուլտիմեդիա» ընկերության ղեկավար Օսման Գունդուզովը 12 առաջարկ է ուղարկել կազմկոմիտեին կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |