ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն քննարկել են ձգձգվող հակամարտությունների խնդիրը20 հուլիսի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի, Ղազախստանի, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ քննարկել են ԵԱՀԿ և ԵՄ շրջանակներում համագործակցությունը: Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵԱՀԿ և ԵՄ կառույցները կիսում են ընդհանուր արժեքներ: Նրանք տեսնում են նաև խաղաղ, կայուն և բարգավաճող տարածաշրջան, որտեղ հարգում են մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Ինչպես նշել է ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը, երկու կառույցների համագործակցությունն այն բանի գրավականն է, որ սահմանափակ ռեսուրսներն օպտիմալ են օգտագործվելու: Լիտվայի, Ղազախստանի և Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարները և Քեթրին Էշթոնը քննարկել են Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման գործընթացը: Օրակարգում եղել է նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորումը, հաղորդում է AZE.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |