Հայաստանն ու Չինաստանը ընդլայնում են առևտրատնտեսական համագործակցությունը

Հայաստանն ու Չինաստանը ընդլայնում են առևտրատնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը:

Որոշումն ուղղված է փոխշահավետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գործարար կապերի ակտիվացմանը և Չինաստանի հետ համագործակցության դիվերսիֆիկացմանը բոլոր ոլորտներում:

Երկկողմ համագործակցության շրջանակներում կստեղծվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողով, ինչը բխում է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից:

Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Չինաստնի միջև 2010թ. աճել է 44,4 տոկոսով և կազմել է 436,7 մլն դոլար: Արտահանման ծավալը Չինաստան կազմել է 30,9 մլն դոլար, իսկ ներմուծումը Չինաստանից կազմել է 405,8 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---