CNN-Turk-ը եկեղեցիները վերադարձնելու մասին ուղղումներն անվանել է «ամերիկյան ապտակ Թուրքիային»

CNN-Turk-ը եկեղեցիները վերադարձնելու մասին ուղղումներն անվանել է «ամերիկյան ապտակ Թուրքիային»

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համայնքը հաղթել է արդարության համար պայքարում, քանի որ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ: «Մենք հաղթեցինք, չնայած «հանդուրժողականության» և հին հայկական եկեղեցիները վերականգնելու մասին Թուրքիայի ստերին, որը զուտ խորհրդանշական բնույթ է կրել»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը: Նրա խոսքով, թուրքական կառավարությունը նաև փորձել է արդարացնել այսպես կոչված «լքված եկեղեցիների» բռնագրավումը, մեղադրելով քրիստոնյաներին, որ նրանք են հրաժարվել դրանցից: «Մեր ապշեցուցիչ հաղթանակը Թուրքիայում փոթորիկ է առաջացրել: CNN-Turk-ն այդ նորությունը հաղորդել է որպես «ամերիկյան ապտակ Թուրքիային»: Սակայն ճշմարտությունն այն է, որ դա ընդամենը պայքար է հանուն ազատության»,- ասել է նա, հաղորդում է ACNA մամլո ծառայությունը:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 19-ին մեկնարկել է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան, նպատակ ունենալով հորդորել կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս վերադարձնի քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---