Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - 2011թ. հուլիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,947,492 ԱՄՆ դոլար 366.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,530,594 ԱՄՆ դոլար 367.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 366.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 366.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 45.0 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---