ԱԱ. Լևոն Արոնյանը 6-րդ տուրում կհանդիպի հնդիկ շախմատիստ Պենտալ Հարիկրիշնայի հետ![]() 23 հուլիսի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ցերեկային հանգստից հետո կշարունակվի աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որն անցնում է չինական Նինբոյում: 6-րդ տուրում առաջնության առաջատար Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի հավաքականի հետ, որը զբաղեցնում է 8-րդ տեղը: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Պենտալ Հարիկրիշնայի հետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Կրիշնան Սաշիկիրանի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Սուրյա Գանգուլիի հետ և Գաբրիել Սարգսյանը՝ Պարիմարջան Նեգիի հետ: Հայաստան-Հնդկաստան հանդիպումից բացի տեղի կունենա հետևյալ հանդիպումները՝ Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Ադրբեջան, ԱՄՆ-Հունգարիա և Եգիպտոս-Չինաստան: Հայաստանի հավաքականը 13,5 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, Ռուսաստանն ունի 12 միավոր, իսկ Հունգարիան՝ 11,5: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |