ԱԱ. Լևոն Արոնյանը առաջին միավորն է բերել Հայաստանի հավաքականին Հնդկաստանի հետ խաղում

ԱԱ. Լևոն Արոնյանը առաջին միավորն է բերել Հայաստանի հավաքականին Հնդկաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - Աշխարհի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Հնդկաստանի հետ հանդիպումը: Առաջին խաղատախտակի վրա սպիտակներով Լևոն Արոնյանը հաղթել է Պենտալ Հարիկրիշնային:

Այսպիսով, Հայաստան-Հնդկաստան հանդիպման հաշիվը 1:0 է հօգուտ հայ շախմատիստների:

Մյուս երեք պարտիաները շարունակվում են՝ Սերգեյ Մովսիսյանը խաղում է Կրիշնան Սաշիկիրանի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Սուրյա Գանգուլիի հետ և Գաբրիել Սարգսյանը՝ Պարիմարջան Նեգիի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---