Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ-ում Ադրբեջանի հետ խաղում Հայաստանի հավաքականին բերեց 0,5 միավոր

Լևոն Արոնյանը շախմատի ԱԱ-ում Ադրբեջանի հետ խաղում Հայաստանի հավաքականին բերեց 0,5 միավոր

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան հանդիպման ժամանակ ոչ ոքի խաղացին Լևոն Արոնյանը և Թեյմուր Ռաջաբովը:

Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և 33-րդ քայլում շախմատիստները համաձայնվեցին ոչ ոքիի:

Հայաստան-Ադրբեջան խաղի հաշիվը դարձավ 1:1, մինչ այդ հաշտությամբ էին բաժանվել Սերգեյ Մովսիսյանը և Վուղար Գաշիմովը:

Վլադիմիր Հակոբյան-Ռաուֆ Մամեդով և Գաբրիել Սարգսյան-Շահրիյար Մամեդյարով պարտիաները շարունակվում են:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---