Շախմատի ԱԱ. Վլադիմիր Հակոբյանի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ դաշն կնքեցին![]() ![]() PanARMENIAN.Net - Գրեթե 5-ժամյա պայքարից հետո ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանի ու Ռաուֆ Մամեդովի պարտիան: Մինչ այս պարտիայի ավարտը Հայաստանը զիջում էր 2:1 հաշվով՝ Գաբրիել Սարգսյանը զիջեց չորրորդ խաղատախտակի վրա, իսկ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղացին: Հակոբյանը պայքարեց մինչև վերջ՝ աշխատելով ոչ ոքի ապահովել Հայաստանի հավաքականի համար: Նա կարողացավ հաղթանակի հասնել 72-րդ քայլում և կարևոր միավոր բերեց հավաքականին: Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2, խաղաց Ադրբեջանի հետ և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 13 միավորով: Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանը կհանդիպի Ուկրաինայի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |