2011-ի կիսամյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399.3 մլրդ դրամ՝ ավելանալով 9 տոկոսով

2011-ի կիսամյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399.3 մլրդ դրամ՝ ավելանալով 9 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 405.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.3 տոկոսով և 88.5 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 47.3 տոկոսով, ծախսերի գծով` 43.1 տոկոսով: 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.3 մլրդ դրամի դիմաց:

Ինչպես հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9 տոկոսով կամ 32.9 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10 տոկոսով (28.7 մլրդ դրամով), 11.3 տոկոսով (6.2 մլրդ դրամով) և 65.3 տոկոսով (1.1 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 12.7 տոկոսով կամ 3 մլրդ դրամով:

2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 314.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 99.9 տոկոսը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10 տոկոսով կամ 28.7 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, այլ հարկերի և եկամտահարկի աճով:

2011 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 405.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ծրագրի 88.5 տոկոսը: Մասնավորապես` 371.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 48.7 տոկոսը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.9 տոկոսով կամ 22.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի աճով:

2011 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.6 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.3 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.9 մլրդ դրամից օգտագործվել է ընդամենը 18.0 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցներից ստացվել է շուրջ 9.0 մլրդ դրամը: Այն տրամադրվել է Համաշխարհային բանկի կողմից զարգացման քաղաքականության իրականացման երկրորդ ծրագրի շրջանակներում: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով պակասուրդի ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 21.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -15.2 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---