Հունիսին աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթևի թևեր» ճոպանուղի է այցելել 10 800 մարդ

Հունիսին աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթևի թևեր» ճոպանուղի է այցելել 10 800  մարդ

PanARMENIAN.Net - Հունիսին Հայաստանի հարավում գտնվող «Տաթևի թևեր» ճոպանուղի է այցելել 10 800 մարդ, որոնց 10 տոկոսը 6 հարակից շրջանների բնակիչներ են, ովքեր օրը մեկ անգամ անվճար օգտվում են ճոպանուղուց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը: Նրա խոսքով, մեկ ամսվա վիճակագրական տվյալներն ամփոփվելու են հաջորդ ամսվա կեսին, այնումենայնիվ, այցելությունների ամսական աճն այս տարի կազմում է շուրջ 20 տոկոս: Ինչ վերաբերվում է գներին, դրանք այս տարի չեն փոխվելու:

Տիգրան Ղազարյանն ակնկալում է այցելությունների աճ օգոստոսին, չնայած նրան, որ զբոսաշրջիկները նախընտրում են մոտ լինել ծովին: «Չնայած նրան, որ «Տաթևի թևեր» ճոպանուղին հսկայական դեր է խաղում «Տաթև» ապրանքանիշի զարգացման մեջ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են հանդես բերում Տաթևի համալիրի նկատմամբ»,- ասել է նա:

Ինչպես հայտնել է Ղազարյանը, սեպտեմբերին Հալիձոր կայարանում բացվելու է սպասասրահ-սրճարան, որտեղ հյուրերը կարող են ծանոթանալ ճոպանուղով մեկնելու պայմաններին, ստանալ ընդհանուր տեղեկատվություն «ՏաԹևերի» և Տաթևի վանական համալիրի մասին: Ավելին, բացվելու է նվերների խանութ, որտեղ տեղեկատվություն է տրամադրվելու «Տաթևի վերածնունդ» ծրագրի, ճոպանուղու ստեղծման պատմության մասին:

Ինչ վերաբերվում է ճոպանուղուն կից հյուրանոցային համալիրի շինարարությանը, ապա, Տիգրան Ղազարյանի խոսքով, արդեն ավարտվել են նախագծային և նախապատրաստական աշխատանքները, իսկ շինարարությանը ձեռնամուխ են լինելու 2012-ին: «Հյուրանոցի շինարարությունը մեզ համար ինքնանպատակ չէ, Տաթևի հյուրերը կարող են մնալ հարակից համայնքների կացարաններում, որոնք համապատասխանում են BB (bed&breakfast) միջազգային լավագույն չափանիշներին»:

Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:

«Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է:

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը:

36  16.10.10 - «Տաթևեր» ճոպանուղու բացման արարողությունը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---