Թուրքերն ու ադրբեջանցիները նեղացել են կոնգրեսական Ռոբերտ Դոլդից Հայոց ցեղասպանության պատճառով27 հուլիսի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Իլինոյսից ընտրված կոնգրեսական Ռոբերտ Դոլդի այն հայտարարությունը, թե ԱՄՆ 1915թ. իրադարձությունները գնահատում է որպես Հայոց ցեղասպանություն, առաջացրել է ԱՄՆ թուրքական ու ադրբեջանական համայնքների դժգոհությունը: Ընդ որում, ադրբեջանցի Ջաբար Վելիևը կապել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը ԱՄՆ տնտեսական ճգնաժամի հետ՝ հայտարարելով, թե նման պայմաններում այդպիսի հայտարարություններն «անընդունելի են»: Ավելին, նա կոչ է արել բոլոր թուրքերին ու ադրբեջանցիներին նամակներ հղել Կոնգրեսին ու Դոլդի գրասենյակ, հայտնում է Day.az-ը: Վելիևը նշել է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մտադիր են մի շարք ակցիաներ կազմակերպել, նամակ հղել պաշտոնյաներին, թերթերին ու ՈԿԿ-ներին՝ հորդորելով «ուշադիր հետազոտել 1915թ. իրադարձությունները և հետո միայն որոշում կայացնել»: Դոլդը Հայոց ցեղասպանության մասին 304 բանաձևին սատարող հանրապետական կոնգրեսականնեից մեկն է: «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և պետք է ճանաչվի»,-ասել է կոնգրեսական Դոլդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |