Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Արարատյան դաշտավայրում և Երևանում կգրանցվի 38-40 աստիճան տաքություն

Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Արարատյան դաշտավայրում և Երևանում կգրանցվի 38-40 աստիճան տաքություն

PanARMENIAN.Net - Հուլիսի 30 և 31-ին և օգոստոսի 1-ին Արարատյան դաշտավայրում և Երևանում կգրանցվի 38-40 աստիճան տաքություն, այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով, ջերմաստիճանի նվազում կնկատվի օգոստոսի 2-ից, սակայն այն էական չի լինի` 2-3 աստիճան: «Օգոստոսի 5-ից ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ հյուսիսային շրջաններում հնարավոր է նաև անձրև: Նշեմ, որ մեր երկրում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1986 և 2002 թվականներին, այդ ժամանակ Արտաշատ և Արարատ քաղաքներում ջերմաստիճանը հասել է 42-ի, իսկ 2007-ին Մեղրիում` 43-ի»,- նշեց Պետրոսյաը:

Հիդրոօդերևութաբանության կենտրոնը «Ուշադրություն» խորագրով գրություն է ուղարկել համապատասխան մարմինների` տեղեկացնելու հանրապետությունում սպասվելիք բարձր ջերմաստիճանի մասին:

Զարուհի Պետրոսյանը նշել է, որ Սյունիքում և Արարատում հրդեհավտանգությունը շատ բարձր է և պետք է ուշադիր լինել: Իսկ այս օրերին Սևանա լճի ջրի ջերմասիտճանը 21-22 աստիճան է: Արարատյան դաշտավայրում հողի ջերմությունը հասել է 75 աստիճանի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---