Նորվեգիայում տեղի ունեցած արյունալի սպանդի ժամանակ մահացել է վրացի ուսանողուհի

Նորվեգիայում տեղի ունեցած արյունալի սպանդի ժամանակ մահացել է վրացի ուսանողուհի

PanARMENIAN.Net - Ուտոյա կղզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի շարքում եղել է Վրաստանի քաղաքացի Տամտա Լիպարտելիանին։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի ԱԳՆ-ն, մեջբերելով նորվեգական կողմից ստացված տվյալները, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ Այն մասին, որ Ուտոյա կղզու ճամբարում գտնվել են երկու վրացի ուսանողուհիներ, հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Նրանք ժամանել են այստեղ նորվեգական կողմի հրավերով։

Նաթիա Չխետիանին ահաբեկչությունից հետո կապվել է Նորվեգիայում վրացական հյուպատոսարանի հետ։ Նա պատմել է, որ նրան և ճամբարում գտնվող մի քանի հոգու հաջողվել է կենդանի մնալ՝ թաքնվելով մարդասպանից։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մյուս ուսանողուհին մահացել է հրազենային վնասվածքներից։

Մահացած ուսանողուհու ծնողները մեկնել են Նորվեգիա։

Հուլիսի 22-ին Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին: Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել:

Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում: Ուտոյան գտնվում է Օսլսյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին:

Օսլոյում կառավարության շենքի պայթյունի արդյունքում յոթ մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորել են: Վերջին տվյալներով, Ուտոյա կղզում հայտնաբերվել է պայթուցիկով մեքենա:

Ոստիկանությունը կարծում է, որ մեքենան պատկանում է Անդերս Բերինգ Բրեյվիկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---