Արցախում կարևորում են շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին:

Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

Նախագահը կարեւորել է այս ոլորտներում իրականացվող աշխատանքները` ընդգծելով դրանց պատշաճ եւ որակյալ կատարման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաեւ տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ աշխատանքների համակարգման նպատակահարմարությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման նախապայմաններից մեկը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---