Հայաստանը և Լեհաստանը համագործակցության հեռանկարներ են տեսնում նաև ՏՏ ոլորտում

Հայաստանը և Լեհաստանը համագործակցության հեռանկարներ են տեսնում նաև ՏՏ ոլորտում

PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել հայ-լեհական գործարար համաժողով, որի ընթացքում ստորագրվել են փոխըմբռնման երեք հուշագրեր։ Մասնավորապես, փաստաթղթեր են ստորագրվել Զարգացման հայկական գործակալության ու Տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների լեհական գործակալության, Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության և Լեհաստանի գործատուների միության միջև, ինչպես նաև Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի Առևտրային պալատի միջև։

Գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ֆինանսաբանկային հատվածի ներկայացուցիչների կլոր սեղան։

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ ներդրումային միջավայր։ Միաժամանակ նա հավելել է, որ լեհ ներդրողների հետաքրքրությունը կարող են առաջացնել գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Իր հերթին Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կալինսկին պատրաստակամություն է հայտնել կիսվել փորձով և օգնել հայ գործընկերներին խուսափել սխալներից բիզնեսի և էկոնոմիկայի ոլորտում։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են լեհական կապիտալով 12 ընկերություններ։ 2010-ին Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 21,2 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 1,9 մլն դոլար, ներկրմանը՝ 19,2, Հայաստանը Լեհաստան է արտահանում կաուչուկ, ցեմենտ, քար, աղ և խմիչքներ, ներկրում է էլեկտրական սարքավորումներ, եթերայուղեր, շաքար, դեղագործական ապրանքներ, թուղթ և այլն։

4  28.07.11 - Երևանում տեղի ունեցավ հայ-լեյական գործարար համաժողով
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---