Արմեն Գեւորգյան. Մոշիրիի պաշտոնավարման ընթացքում Հայաստանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվել

Արմեն Գեւորգյան. Մոշիրիի պաշտոնավարման ընթացքում Հայաստանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նրան` արդյունավետ եւ հետաքրքիր համագործակցության համար եւ վստահություն հայտնեց, որ ձեւավորված փոխշահավետ գործակցությունը հետագայում եւս կշարունակվի: Փոխվարչապետը նշեց, որ Լ. Մոշիրիի պաշտոնավարման ընթացքում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս համատեքստում կողմերը կարեւորեցին ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կստեղծի բնագավառում առկա խնդիրներին առավել հասցեական եւ համակարգված լուծումներ տալ:

Հաշվի առնելով խնդիրների լուծման համար պահանջվող զգալի ֆինանսական ծավալներն ու կազմակերպչական աշխատանքը` կողմերը կարեւորեցին բնագավառի հասարակական կազմակերպություններին գործընթացին մասնակից դարձնելու հանգամանքը եւ համատեղ ու նպատակային աշխատանքի իրականացումը: Հասարակական կազմակերպությունների հետ ուղղորդված աշխատանքների կազմակերպման հարցում Ա.Գեւորգյանը ակնկալեց նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը: Կարեւորվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների պիլոտային ծրագրի մեկնարկն այս տարի աշնանն իրականացնելու հանգամանքը:

Լ.Մոշիրին իր հերթին բարձր գնահատեց իր պաշտոնավարման տարիներին ձեւավորված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց փոխշահավետ աջակցության համար` ավելացնելով, որ Հայասատանից հեռանում է լավագույն տպավորություններով, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---