«ԱրմենՏել»-ը գործարկում է Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներ

«ԱրմենՏել»-ը գործարկում է Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթների գործարկման մասին: Կախված տրամադրվող կապուղու թողունակությունից հաճախորդին առաջարկվում է Hi-Line «Օպտիմալ 128», «Օպտիմալ 256», «Օպտիմալ 512», «Օպտիմալ 1024» և «Օպտիմալ 2048» սակագնային փաթեթները համապատասխանաբար` 4500, 6000, 8000, 12000 և 15000 դրամ ամսեկան բաժանորդավճարով: Հաճախորդը կարող է անցում կատարել Hi-Line «Օպտիմալ» սակագնային փաթեթի շրջանակում ցանկացած ժամանակ` առանց սահմանափակումների և լրացուցիչ վճարների:

«Ելնելով մեր հաճախորդների ցանկություններից, «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է լարային Ինտերնետ հասանելիության նոր սակագնային փաթեթներ: Հայաստանի խոշորագույն պրովայդերի այս առաջարկը հարմարավետ կլինի այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են միանալ Beeline ինտերնետ ծառայությանը, սակայն, տարբեր հանգամանքներից ելնելով չեն նախատեսում օգտվել ծառայությունից մեկ տարվա ընթացքում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթներից մեկին միանալու դեպքում բաժանորդից չի գանձվում միացման վճարը: Մոդեմի արժեքը բաժանորդը կարող է վճարել միանվագ կամ տարաժամկետ` 6 ամսվա ընթացքում: Hi-Line «Օպտիմալ» նոր անսահմանափակ սակագնային փաթեթի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---