Կայացավ «Արի տուն-2011» ծրագրի չորրորդ փուլի փակման արարողությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Աղվերանի «Կարին» ճամբարում կայացավ «Արի տուն-2011» ծրագրիչորրորդ փուլի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, հայտնի երգահան Սասուն Պասկևիչյանը, «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների երեխաներ և նախարարության աշխատակիցներ:

Ջերմորեն ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակից երիտասարդներին և ընդգծելով ծրագրի կարևորությունը` ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սփյուռքահայ երիտասարդության հետ տարվող աշխատանքներին: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանն ուրախությամբ նշեց, որ ծրագրի մասնակիցների թիվը տարեցտարի աճում է, իսկ աշխարհագրությունն` ընդլայնվում: 2011թ. «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլին մասնակցում էր 170 երիտասարդ` 10 երկրից: Ս.Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին` ծրագրին ակտիվ մասնակցելու, ինչպես նաև Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---